«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Անհետ կորածների և գերեվարվածների ընտանիքները վեց ամսվա ընթացքում ամսական կստանան 300 հազար դրամ

Անհետ կորածների և գերեվարվածների ընտանիքները վեց ամսվա ընթացքում ամսական կստանան 300 հազար դրամ
10.12.2020 | 12:51

Այսօր կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը:


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց, որ միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին։ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական օգնության ձևով՝ սույն միջոցառման 1–ին կետում նշված յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամսական 300 000 դրամի չափով՝ 6 ամսվա համար: Ամենամսյա դրամական օգնության տրամադրումն իրականացվում է Հիմնադրամի միջոցով: Հիմնադրամին կտրամադրվի այս միջոցառման համար 500 միլիոն դրամ: Փաշինյանը պարզաբանեց, որ օրենսդրության համաձայն՝ անհետ կորած զինծառայողները համարվում են հիմնադրամի շահառու, բայց երկար ընթացակարգեր են նախատեսված, որ այդ կարգավիճակը զինվորները ստանան:

«Դրա համար օրենսդրության մեջ թեև փոփոխություն ենք մտցնում և կրճատում ժամանակը, բայց քանի որ անկախ ամեն ինչից, դա մի քանի ամիս տևելու է, մենք որոշում ենք կայացրել, որ բյուջեից հիմնադրամին գումար կփոխանցվի, որ հիմնադրամը նման կարգավիճակի հավանականություն ունեցող անձանց ընտանիքներին ամսական 300 հազար դրամ աջակցություն տա, մինչև հիմնադրամի հետ իրենց կարգավիճակը կհստակեցվի»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս համատեքստում ներառվում են գերեվարված անձանց ընտանիքիները, որ նրանք նույնպես հնարավորություն ունենան օգտվել նույն սկզբունքներից:

Դիտվել է՝ 5910

Մեկնաբանություններ